Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

«Չպետք է թույլ տալ, որ հայ չեզոք կամ ո´չ հեղափոխական տարրը փորձե գլուխ բարձրացնել»

«Չպետք է թույլ տալ, որ հայ չեզոք կամ ո´չ հեղափոխական տարրը փորձե գլուխ բարձրացնել»
01.08.2024 | 09:11

Վան, 2 հուլիս, 1909, հատված ընկ. Բ. Փանջունու նամակից.

«Վանի խավարամիտ գլուխները լուսավորելու համար մի հրապարակային ժողով գումարեցի: Ժողովը բանալով նախապես հայտարարեցի թե մենք իբրև ազատ երկրի ազատ քաղաքացիներ և ազատ խոսքի ու ազատ կարծիքի ուխտված պաշտպաններ, բացարձակ ազատություն կուտանք ներկաներուն որ իրենց դիտողություններն ազատորեն ներկայացնեն և եթե ընդդիմախոսներ կան, հաճին խոսք ուզել և բեմ բարձրանալ:

Այս հայտարարությունը ողջունվեցավ: Մի անծանոթ պարոն խոսք ուզեց և մի հիմար սոփեստություն մեջտեղ նետեց և ըսավ, որ մենք փոխանակ զիրար բզկտելու պետք է որ մեր ուժերը միացնեինք հարստահարիչների դեմ, որոնք կշարունակեն կողոպտել հայ գյուղացին:

Անմիջապես բեմ բարձրացա և այդ ստոր աժան փրովակատորին պատասխանեցի՝ ըսելով որ իր խոսքը պարզ դավաճանություն և կեղտոտ մատնություն է և թե ինք պարզ գաղտնի ոստիկանի դեր կկատարեր:

Մեր ընկերները սկսան գոչել. «Դո՜ւրս վատերը, դո՜ւրս մատնիչ դավաճանները», և ահա բռունցքի հարվածները սկսան բարձրանալ ու իջնել ժողովրդի հայհոյիչի գլխին:

-Տղե´րք, խփեցեք, բայց մի սպանեք,-խրատեցի, զանոնք հանդարտեցնելու համար:

Չպետք է թույլ տալ, որ հայ չեզոք կամ ո´չ հեղափոխական տարրը, օգուտ քաղելով ազատութենեն, փորձե գլուխ բարձրացնել, պետք է խփել և ուժով խփել նրա գլխին, երբ դեռ ժամանակը չէ անցած: Վաղը կլինի գուցե շատ ուշ»:

Երվանդ Օտյան. «Ընկ. Բ. Փանջունի»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 3413

Մեկնաբանություններ